Հինգշաբթի , 22 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Մամուլ » «Ժողովուրդ». «Փասափուսեն հավաքեք». ՀԷԿ-ների Նառան հայտնվել է դատարանում

    «Ժողովուրդ». «Փասափուսեն հավաքեք». ՀԷԿ-ների Նառան հայտնվել է դատարանում

    «Ժողովուրդ». «Փասափուսեն հավաքեք». ՀԷԿ-ների Նառան հայտնվել է դատարանում
    Մայիս 16, 2018 9:00 Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի՝ ՀԷԿ-երի Նառայի դեմ:

    Երևան Տոնավաճառ

    «Իրավունքի կողմ» ԻՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Նաիրա Նահապետյանի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի հանրապետական տիկնոջը իրենից ներողություն խնդրել վիրավորելու եւ արժանապատվությունն արատավորելու համար:

    Բանն այն է, որ դեռ նախորդ տարի «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2017-ի հուլիսի 3-ին ժամը 18.30-ի սահմաններում Երեւանի ավագանու անդամ, ՀՀԿ խմբակցությունից Նաիրա Նահապետյանը, ապօրինաբար մուտք գործելով իրենց կազմակերպություն, ներկայացել էր, որ ինքը Երեւանի քաղաքապետարանի աշխատակից է, կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից պահանջել է կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր:

    Լիլիթ Մարտիրոսյանը հոգեբանական ճնշման տակ ցուցադրել է ԻՀԿ-ի գործունեության վերաբերյալ որոշ փաստաթղթեր, եւ Ն. Նահապետյանը վերջինիս սպառնացել է. «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք եւ չհեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»:

    Ի դեպ, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Այս դեպքի մասով կազմակերպությունը դիմել է նաեւ դատարան արդեն վիրավորական արտահայտությունների համար»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Նման թեմաներ

    scroll to top