Շաբաթ , 22 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Rain
    16°
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Փաշինյանը կվերականգնի՞ 2008-ին աստիճանազրկված դիվանագետների կոչումները

    «Ժողովուրդ». Փաշինյանը կվերականգնի՞ 2008-ին աստիճանազրկված դիվանագետների կոչումները

    «Ժողովուրդ». Փաշինյանը կվերականգնի՞ 2008-ին աստիճանազրկված դիվանագետների կոչումները
    Հուլիս 11, 2018 11:38 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ»  օրաթերթը գրում է.

    «Չի բացառվում՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ ներկայացնի վերականգնելու ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արմեն Բայբուրդյանի  Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի դիվանագիտական կոչումները: Հիշեցնենք՝ նրանք աստիճանազրկվել էին 2008 թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների նախաշեմին իրենց քաղաքացիական կեցվածքի համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը նշեց, որ դեռևս նման հանդիպում չի եղել, նաև դժվարացավ ասել, թե կկայանա հանդիպումը: Ու քանի որ այսօր Փաշինյանը մեկնում է Բրյուսել, չի բացառվում՝ նա այդ հարցով զբաղվի վերադառնալուց հետո: Մինչ այդ նկատենք, որ 2008 թ.-ի համաժողովրդական շարժման օրերին դիվանագետները հեռացվեցին ու աստիճանազրկվեցին քաղաքացիական կեցվածքի համար, և հիմա, երբ տասը տարի անց համաժողովրդական շարժման արդյունքում լեգիտիմ իշխանություն է ձևավորվել, վարչապետ Փաշինյանի հանդիպումը նրանց հետ նույնիսկ խորհրդանշական բնույթ կունենա»,-գրում է թերթը:

    Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    scroll to top