Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». ՊՆ-ին ցանկ է փոխանցվել. Սերժ Սարգսյանը ևս «կհրավիրվի» քննիչ հանձնաժողով

    «Ժողովուրդ». ՊՆ-ին ցանկ է փոխանցվել. Սերժ Սարգսյանը ևս «կհրավիրվի» քննիչ հանձնաժողով

    «Ժողովուրդ». ՊՆ-ին ցանկ է փոխանցվել. Սերժ Սարգսյանը ևս «կհրավիրվի» քննիչ հանձնաժողով
    Հուլիս 10, 2019 9:57 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ խորհրդարանում կրկին տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստ:

    Ըստ մեր տեղեկությունների` նիստերը տեղի են ունենում խորհրդարանում նախատեսված հատուկ սենյակում, որը ստեղծվել է քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացնելու համար, «ժուչոկներից» հեռու մի վայր: Նույնիսկ նիստից առաջ հավաքում են բոլոր այն պատգամավորների հեռախոսները, որոնք մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի «ուտեչկաներ» չլինեն:

    Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց դռնփակ նիստից որոշ մանրամասներ իմանալ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հանձնաժողովն արդեն ՀՀ պաշտպանության նախարարություն է ուղարկել այն մարդկանց անունների ցանկը, որոնք առաջիկայում պետք է ներկայանան ԱԺ: Մեր տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրավիրյալների ցանկում վերջինների թվում է:

    Ի դեպ, քննարկվել է, որ հրավիրյալների ցանկը չի շրջանցելու նաև Արցախը. կհրավիրվեն պատկան մարմինների ներկայացուցիչներ` ավելի հասկանալի և պարզ տեղեկատվություն ունենալու համար»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top