Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը վերադարձել է Երևան, այնուհետև մեկնել Արցախ

    «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը վերադարձել է Երևան, այնուհետև մեկնել Արցախ

    «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը վերադարձել է Երևան, այնուհետև մեկնել Արցախ
    Օգոստոս 9, 2018 9:14 Լուրեր, Մամուլ A+ / A-

    ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է: Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատեց տեղեկությունները, որ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասաց նա: Մինչ այդ մեկ փաստ էլ. հետաքրքիր է` ՀՔԾ-ն մարտի 1-ի գործի շրջանակներում առնվազն որպես վկա հարցաքննության կկանչի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ. ի վերջո, այդ օրերին նա ՀՀ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում եւ ինքն էր իշխանության թեկնածուն, հանուն որի իրականացվեց այդ սպանդը»:

    Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top