Գլխավոր Մամուլ «Ժողովուրդ». Ծառուկյանն այսօր նախապես հայտարարված խորհրդաժողովից առաջ, հանդիպելու է «Հրազդան» մարզադաշտին կից...

«Ժողովուրդ». Ծառուկյանն այսօր նախապես հայտարարված խորհրդաժողովից առաջ, հանդիպելու է «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառի առևտրականներին

1
0

joxovurd4

ՀՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, այսինքն՝ նախապես հայտարարված խորհրդաժողովից առաջ, հանդիպելու է «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառի առևտրականներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» տոնավաճառի առևտրականներին ԲՀԿ ներկայացուցիչները վստահեցրել են, որ նրանք շատ ավելի բարենպաստ պայմաններում կաշխատեն Գ. Ծառուկյանի «հովանավորությամբ», նա տարածք կտրամադրի առավել արտոնյալ պայմաններով և կօգնի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանից դժգոհ առևտրականներին: Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ քայլեր է անելու, որպեսզի առևտրականներն իր տոնավաճառից չհեռանան, պատասխանեց. «Ամեն շաբաթ կարող են մեր մոտ 50 հոգի գալ, կամ գնալ, ես ինչ կարող եմ ասել: Ես վարձավճարը չեմ իջեցնելու»: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի այդ քայլն իրեն չի վիրավորում, նա պատասխանեց. «Բայց ինչի՞, ասենք՝ իմ մոտից չեն գնացել, ուրիշի մոտից են գնացել, մարդը հնարավորություն ունի, թող օգնի»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։