Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.42   
  •  EUR   Առք` 557.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 561.67   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 494.34   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 616.01   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 197.49   
outputra5huxgif
Sunny
34°
Home » Մամուլ » «Ժողովուրդ». Վարչապետը ոչ մի կերպ Արման Սահակյանին չի ուզում տեսնել գործադիրում. նրա համար այլ տարբերակ են գտել

«Ժողովուրդ». Վարչապետը ոչ մի կերպ Արման Սահակյանին չի ուզում տեսնել գործադիրում. նրա համար այլ տարբերակ են գտել

Ապրիլ 20, 2017 8:46 Մամուլ A+ / A-

default

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը, ամենայն հավանականությամբ, այլեւս չի լինի գործադիրում, եւ նրան կգործուղեն խորհրդարան:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ վարչապետ Կարեն Կարապետյանը որեւէ կերպ չի ցանկանում Արման Սահակյանին գործադիրում տեսնել, քանի որ դժգոհ է նրա աշխատանքից, ավելին՝ այդ մասին մի քանի անգամ արտահայտվել է ՀՀԿ ներսում:

Պատահական չէ, որ կառավարության նիստերի ժամանակ էլ Կարեն Կարապետյանը պարբերաբար դիտողություններ է անում Սահակյանին: Ու հիմա, որպեսզի նրան ընդհանրապես նեղացրած չլինեն, ՀՀԿ-ում ցանկանում են խորհրդարան գործուղել, առավել եւս, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ Արման Սահակյանը, որ առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով, կարողացավ բավականին մեծ թվով ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top