Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Վլադիմիր Գասպարյանը Մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել

    «Ժողովուրդ». Վլադիմիր Գասպարյանը Մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել

    «Ժողովուրդ». Վլադիմիր Գասպարյանը Մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել
    Ապրիլ 23, 2019 9:45 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը 2008 թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետն էր, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվելիս սենսացիոն ցուցմունք է տվել:

    «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված ցուցմունքների սղագրությունից պարզ է դառնում, որ 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի եւ Արցախի սահմաններին Ադրբեջանն ակտիվացել է: «Մենք գիտենք, որ այդ ժամանակ ինչ-որ ակտիվացումներ են եղել սահմաններում»,- ասել է Գասպարյանը:

    Քննիչի հարցին, թե կոնկրետ կարող է նշել՝ ՀՀ որ սահմաններում ինչ ակտիվացումներ են գրանցվել, ՀՀ նախկին ոստիկանապետը պատասխանել է. «Տավուշի, Արցախի սահմաններով ակտիվացումներ են եղել: Ընդհանուր բնույթի պրեամբուլայի նման, թե այս վիճակն է, այն վիճակն է, նման հայտարարություններ են եղել: Որպես կանոն, ներքաղաքական անցուդարձերն իրենց ազդեցությունն են թողնում սահմանային իրավիճակների վրա»:

    Հարցին, թե այդ դեպքում ինչու էր ՀՀ ՊՆ զինված ուժերը կենտրոնացվում Երեւան քաղաքում, այլ ոչ թե սահմանային այն գոտիներում, որտեղ նկատվել են նման ակտիվացումներ, Գասպարյանը այսպես է պատասխանել. «Հարցը պետք է ուղղել ՀՀ ՊՆ-ին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Երեւի սահմաններում ուժերը բավարարել են, ինչից ելնելով էլ` ուժերի մի մասը բերվել է Երեւան»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top