Երկուշաբթի , 18 Հունիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    17°
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Խոշտանգված գերիներով դեպի Եվրադատարան

    «Ժողովուրդ». Խոշտանգված գերիներով դեպի Եվրադատարան

    Օգոստոս 11, 2017 9:19 Լուրեր, Մամուլ, Միջազգային A+ / A-

    JhrFNHz4lSlo4XbdR6q3

    «Մինչ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ «մարդասիրական կերպարով»՝ որպես հալածյալ, որի բնակիչ­ներին հայերը իբրև թե անխնա կոտորում են, իրականում տարբեր հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած և այն­տեղ գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները վերադառնալուց հետո կամ ողջ չեն մնում, կամ տառապում են առողջական լուրջ խնդիրներով՝ հիմնականում հոգեկան շեղումներով: Պատճառը գերության մեջ գտնվելու ընթացքում նրանց նկատմամբ կիրառված անմարդկային խոշտանգումներն են, որոնք իրականացնում են դաժանորեն՝ չմոռանալով նախապես բոլորին ներկայացնել գերուն իբ­րև դիվերսանտ: Չնայած այս ամենին՝ Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում Ադրբեջանում գերու կար­գավիճակում հայտնված քաղաքացիների խոշտանգումների խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու ուղղությամբ: Միաժամանակ հայկական կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում ներդնելու մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին հնարավորինս զերծ պահեն մոլորվելուց: Ազգային անվտանգության ծառայության պե­տի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաև նշել է, թե «սահմանների ոչ լիարժեք պահպանության դեպքում նույն կերպ կարող են մոլորվել ու մեր թիկունքում հայտնվել նաև ադրբեջանցիներ, միգուցե և ոչ քաղաքացիական անձինք: Իսկ այն կադրերը, որոնք հենց ադրբեջանական ԶԼՄ-ներն են ցույց տալիս, թե ինչպես էին մեր գերու՝ Կարեն Պետրոսյանի խնձորակից բռնում, ակնհայտ խոշտանգման դրսևորում է: Մասնագետ­ները դա կհասկանան: Բայց, ցավոք, հարցը չդարձավ միջազգային հանրության մոտ քննարկման առարկա»»,-գրում է թերթը:

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    scroll to top