Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Խուզարկված 5 հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան

    «Ժողովուրդ». Խուզարկված 5 հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան

    «Ժողովուրդ». Խուզարկված 5 հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան
    Հոկտեմբեր 12, 2018 9:00 Լուրեր, Մամուլ A+ / A-

    Երեկ լրացավ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

    Երևան Տոնավաճառ

    Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ  համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան:

    ԱԱԾ-ականը ներկայի՞ս աշխատող է, թե՞ նախկին աշխատակից,  մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Մեկ փաստ էլ. հարցաքննվել են ե՛ւ ԱԱԾ պետ Վանեցյանը, ե՛ւ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը, նրանք երկուսն էլ հերքել են իրար հետ հեռախոսազրույց ունենալու փաստը, նաեւ ստուգվել է նրանց հեռախոսների ելքային ու մուտքային զանգերն ու կրկին որեւէ համընկնում չի հայտնաբերվել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top