Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Երևանում բնակարանները թանկացել ու դեռ թանկանում են

    «Ժողովուրդ». Երևանում բնակարանները թանկացել ու դեռ թանկանում են

    «Ժողովուրդ». Երևանում բնակարանները թանկացել ու դեռ թանկանում են
    Նոյեմբեր 7, 2018 10:52 Լուրեր, Մամուլ A+ / A-

    Անշարժ գույքի շուկայում գներն աճում են։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն աճել են սեպտեմբերից, և, մասնագետների կանխատեսումներով, դեռ երկար ժամանակ չեն նվազելու:

    Պատճառը մայրաքաղաքում անշարժ գույքի պահանջարկի ավելացումն է։

    «Միայն Երևանի կենտրոնում բնակարանների մեկ քմ-ն վաճառվում է 1150 դոլարով: Ըստ վիճակագրական կոմիտեի` Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 552 հազար դրամով, մինչդեռ այն օգոստոսին արժեր 541 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա սեպտեմբերին` 452 հազար 800 դրամ: Մինչդեռ մարզերում հակառակ պատկերն է. անշարժ գույքի գները նվազել են»,– գրում է թերթը։

    Մարզերի բնակիչները, չկարողանալով աշխատանք գտնել, ստիպված վաճառում են իրենց բնակարանները և բնակություն հաստատում կա՛մ Երևանում, կա՛մ էլ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top