Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Յուրի Խաչատուրովը երեկոյան վերադարձել է Հայաստան

    «Ժողովուրդ». Յուրի Խաչատուրովը երեկոյան վերադարձել է Հայաստան

    «Ժողովուրդ». Յուրի Խաչատուրովը երեկոյան վերադարձել է Հայաստան
    Նոյեմբեր 8, 2018 9:37 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Համաձայն սահմանված կարգի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգը ավարտվել է:

    Երևան Տոնավաճառ

    Ու թեեւ դեռ Հայաստանի կողմից առաջադրվելիք նոր թեկնածուի ու, ընդհանրապես, Հայաստանի` ՀԱՊԿ-ում նախագահելու հարցը դեռ մնում է օդից կախված, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երեկ երեկոյան Յու. Խաչատուրովը վերադարձել է Հայաստան:

    Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Խաչատուրովն օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Նման թեմաներ

    scroll to top