Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Զիդան. Հոգնել եմ Ռեալի հասցեին հնչող քննադատություններից

    Զիդան. Հոգնել եմ Ռեալի հասցեին հնչող քննադատություններից

    Զիդան. Հոգնել եմ Ռեալի հասցեին հնչող քննադատություններից
    Հունվար 12, 2018 21:16 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի ցուցադրած վերջին ելույթների մասին.

    «Չենք կարող ուշադրություն չդարձնել այն խոսակցություններին, որոնք պտտվում են մեր շուրջ: Այս պահին մեր մասին խսում են միայն բացասականը և բնական է, որ այդ փաստը մեզ դուր չի գալիս:

    Պետք է նույնիսկ այս դեպքում դրական կողմով նայել իրավիճակին: Մենք դեռևս շարունակում ենք պայքարը բոլոր մրցաշարերում և այդքան էլ վատ վիճակում չենք, որքան խոսվում է:

    Այո՛, ես հոգնել եմ այս ամենից: Ոչինչ չեմ կարող փոխել ու չեմ էլ ուզում: Ձեր համար շատ հեշտ է ասել, որ ամեն ինչ ձախողված է՝ իմանալով, որ նման բան չկա:

    Իհարկե, լավ է բացասական «նոտաներով» խոսել ու գրել «Ռեալի» մասին, չէ որ նման նյութերն ավելի շատ են վաճառվում»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «AS»-ը:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top