Գլխավոր Լուրեր Զիդան. Նավասը պետք է խաղա. չեմ մոռանա այն, ինչ նա արել է...

Զիդան. Նավասը պետք է խաղա. չեմ մոռանա այն, ինչ նա արել է թիմի համար

13
0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սելտայի» նկատմամբ հաղթանակից հետո մամուլի ասուլիս է տվել.

Կեյլոր Նավասի մասին

«Ինձ դուր է գալիս նաև Կուրտուան: Նա բազմիցս ապացուցել է, որ հիանալի դարպասապահ է: Ես ցանկանում եմ, որ Կեյլորը նույնպես զգա իր նշանակությունն այս թիմում: Չեմ մոռանա այն, ինչ արել է Նավասը:

Նա խաղացել է քիչ ու այժմ պետք է ավելի շատ ժամանակ ստանա»:

Թիմի հին «կորիզի» մասին

«Ոչ մեկ չպետք է մոռանա այն ամենն, ինչին հասել են այս տղաներն այստեղ: Ես հույսս դնելու եմ նրանց բոլորի վրա: Կուրտուային և Ռեգիլոնին նույնպես վստահելու եմ:

Մարսելոյի հետ նույն պատմությունն է, ինչ Կուրտուայի: Խնդիրը Կուրտուայի, Ռեգիլոնի կամ մեկ այլ ֆուտբոլիստի մեջ չէ, ում փոխարինել է այսօր Իսկոն: Ես ցանկանում եմ, որ լավ մարզավիճակ հավաքեն բոլորը»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը: