Գլխավոր Լուրեր Զիդան. Ներկայիս կազմում կլինեն փոփոխություններ

Զիդան. Ներկայիս կազմում կլինեն փոփոխություններ

3
0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր փոփոխությունների մասին.

«Մենք չենք կորցրել ֆուտբոլ խաղալու ցանկությունը: Դա այն է, ինչ դուր է գալիս ֆուտբոլիստներին: Մրցաշրջանն ավարտվում է, այդ պատճառով խաղացողները պետք է մտածեն հաջորդ մրցաշրջանի մասին:

Մեր կազմում կլինեն փոփոխություններ, բայց շատ ֆուտբոլիստներ կմնան: Կտեսնենք մրցաշրջանի վերջում, թե ինչ կլինեն այն ֆուտբոլիստների հետ, որոնք կգան և նրանց հետ, որոնք կհեռանան թիմից»,- Զիդանի խոսքը մեջբերում է Onda Cero-ն: