Գլխավոր Լուրեր Զիդանը կրկին գլխավորեց «Ռեալը»

Զիդանը կրկին գլխավորեց «Ռեալը»

1
0

Մադրիդի «Ռեալը» հեռացրել է Սանտիագո Սոլարիին: Ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչը Զինեդին Զիդանն է:

Կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Սոլարիի գլխավորությամբ «Ռեալը» դուրս է մնացել Իսպանիայի Գավաթից և Չեմպիոնների լիգայից: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «արքայական ակումբը» զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ հետ մնալով «Բարսելոնայից» 12 միավորով:

Արգենտինացին գլխավորում էր «Ռեալը» նախորդ տարվա հոկտեմբերից՝ փոխարինելով Խուլեն Լոպետեգիին:

Զիդանը գլխավորել էր «Ռեալը» 2016-ից 2018 թվականներին: