Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Զիդանի որդին տեղեկացրել է, որ հայրը վերսկսելու է մարզչական կարիերան

    Զիդանի որդին տեղեկացրել է, որ հայրը վերսկսելու է մարզչական կարիերան

    Զիդանի որդին տեղեկացրել է, որ հայրը վերսկսելու է մարզչական կարիերան
    Նոյեմբեր 30, 2018 22:51 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ Էնցոն, տեղեկացրել է, որ իր հայրը վերսկսելու է մարզչական կարիերան.

    Երևան Տոնավաճառ

    «Բոլորն էլ գիտեն, որ հայրս սիրում է ֆուտբոլը և սիրում է մարզել: Կասկած չկա, որ նա վերադառնալու է: Դա նրա որոշումն է: Այժմ նա օգտվում է այն հանգստի առավելությունից, որին արժանի էր «Ռեալում» աշխատանքից հետո:

    Իհարկե, «Ռեալը» հիանալի ակումբ է, սակայն այնտեղ աշխատելը բարդ է»,- Էնցոյի խոսքը մեջբերել է AS-ը:

    Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել այս տարվա մայիսին՝ «սերուցքայինների» հետ երրորդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալուց հետո:

    Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Զինեդին Զիդանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը:


    Նման թեմաներ

    scroll to top