Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի առաջ

    Զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի առաջ

    Զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի առաջ
    Մայիս 16, 2018 11:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արմավիրի ու Էջմիածնի զինկոմիսարիատները միացնում են իրար եւ դարձնում մեկ միասնական կառույց:  Տեղի ունեցածն Էջմիածնի զինկոմիսարիատի աշխատակիցներն անվանում են օպտիմալացում: Բացի այն, որ  աշխատակիցները դառնում են գործազուրկ, Էջմիածնից Արմավիրի զինկոմիսարիատ հասնելն էլ բավական դժվար է ու ծախսատար: «Հիմնականում Արմավիրի տարածքային զինկոմիսարիատի աշխատակիցներն են աշխատելու: Իսկ ինչո՞ւ միայն նրանք»,- ասում են Էջմիածնի զինկոմիսարիատի աշխատակիցները:

    Հիշեցնենք՝ զինկոմիսարիատները լուծարելը  պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գաղափարն է:

    Քաղաքացիների բողոքը լսեց  կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վերջինս աշխատակիցներին հրավիրեց կառավարության ընդունարան՝ լսելու նրանց:

    Նման թեմաներ

    scroll to top