Ուրբաթ , 27 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Զինծառայողի կյանք խլած պայթյունի դեպքով մի շարք հանգամանքներ են պարզվել

    Զինծառայողի կյանք խլած պայթյունի դեպքով մի շարք հանգամանքներ են պարզվել

    Զինծառայողի կյանք խլած պայթյունի դեպքով մի շարք հանգամանքներ են պարզվել
    Դեկտեմբեր 30, 2017 18:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Պայթյունի հետեւանքով ստացած բեկորային վնասվածքներից ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, եւս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձ չկա: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

    Ըստ Կոմիտեի՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը եւ մահացել։ Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գեւորգ Հյուսնունցը եւ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սերգեյ Ալումյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել զինհոսպիտալ:

    Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննությունը շարունակվում է:

     

    Նման թեմաներ

    scroll to top