Հինգշաբթի , 24 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.55   
  •  EUR   Առք` 560.00   Վաճառք` 568.00   ՀՀ ԿԲ` 563.73   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 499.00   ՀՀ ԿԲ` 494.42   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 612.45   
  •  RUB   Առք` 8.04   Վաճառք` 8.22   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 190.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.48   
outputra5huxgif
Sunny
31°
Home » Լուրեր » Զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով գումար է հատկացվել

Զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով գումար է հատկացվել

Նոյեմբեր 24, 2016 16:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Zinvor1-320x228

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Գումարը նախարարությունը կփոխանցի Մ. Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին: Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ պաշտպանության նախարարությանը գումար կհատկացվի մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով: Զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top