Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Լուրեր » Զինծառայության մասին օրենքը Վիգեն Սարգսյանի փիառի համար է. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

    Զինծառայության մասին օրենքը Վիգեն Սարգսյանի փիառի համար է. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

    Նոյեմբեր 15, 2017 12:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ես  օրենքի տրամաբանությանը, գաղափարախոսությանը կողմ եմ:  Այսօր մամուլի ասուլիսում ասաց կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը`անդրադառնալով «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությանը:

    Հիշեցնենք՝ այդ փոփոխությամբ վերացվում է տարկետման իրավունքը: Այսօր ԱԺ-ում  երկրորդ ընթերցմամբ ընդունվեց այդ օրենքը: Բացի «Ելք» դաշինքից, մյուս խմբակցությունները կողմ են քվեարկել օրինագծին:

    Փորձագետի խոսքով՝ եթե այս օրենքն ընդունվեր 1996-97-ին,  այսօր ժամանակ չէինք կորցնի:  «Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի»,- ասաց  տիկին Բախշյանը:

    Անահիտ Բախշյանը համաձայն չէ, որ գիտությունը կտուժի, եթե տարկետման իրավունքը վերացվի. «Գիտության նկատմամբ մեր պետության կողմից չափազանց անհարգալից, նվաստացնող ֆինանսավորում կա: Գիտությունն արժեւորված չէ մեր երկրում»:

    Անահիտ Բախշյանի խոսքով՝ կրթության զարգացման ծրագրում  գրված չէ, թե  ռազմական կրթությունն ինչպես է զարգանալու: «Ազգ-բանակ» գաղափարը կրթության զարգացման ծրագրում չկա: «Ազգ-բանակ» գաղափարը չպետք է հակադրեն կրթությանն ու պաշտպանությանը»,- ասաց տիկին Բախշյանը:

    Ասուլիսի մյուս բանախոս, հոգեբան, դասախոս Սամվել Խուդոյանն ասաց, որ տաղանդավոր ուսանողների համար պետք է բացառություն լինի. «Պետությունը պետք  է երաշխավորի, որ տաղանդավոր զորակոչիկի համար  «դեդավշչինա» չլինի, նվաստացուցիչ պայմաններ չլինեն»:

    Սամվել Խուդոյանն անդրադարձավ  նաև  դասադուլ անող ուսանողների քիչ թվին: «Ուսանողներին վախեցնում են սաքուլիկական ոճով, ասում են՝ դասադուլին չգնալ, թե չէ լավ չի լինի»,- ասաց դասախոսը:

    Երևանի  ավագանու «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով` այս  օրենքը ընդամենը ծառայում է մի մարդու՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փիառին: «Նա ուզում է ցույց տալ, որ բանակի հետ կապ ունի, դառնալ բանակի մաս, բայց այսպես բանակի մաս չեն դառնում: Վիգեն Սարգսյանին գեներալիտետը չի սիրում եւ չի սիրելու»,- ասաց նա:

    Անահիտ Բախշյանն առաջարկեց պաշտպանության նախարարությանը  հրապարակել պաշտոնյաների, օլիգարխների որդիների ցուցակը, որոնք հաջորդ տարի  գնալու են բանակ. «Պետք է հետեւենք՝ նրանք գնալո՞ւ են բանակ, թե՞ ոչ»:

    Ալեն Սիմոնյանի կարծիքով՝  բանակից խուսափելու  համար ոչ թե գիտությամբ են զբաղվում, այլ  առողջական ինչ-ինչ խնդիրներով  են խուսափում բանակից: Հետեւաբար, թող պետությունը սրան ուշադրություն դարձնի:

    Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ  տարկետման իրավունքի վերացումը խորհրդարանական ընտրությունների հետեւանք է. «Ապրիլի 2-ը շրջադարձային եղավ իշխանության համար: Այդ ընտրություններով ջախջախվեցին հանրային կարծիքն ու ընդդիմությունը: Ապրիլի 2-ից հետո անգամ «Սասնա ծռերի» նկատմամբ մեղադրանքը  սաստկացավ»:

    Ավետիք Իշխանյանի համոզմամբ` զինծառայության մասին օրենքով  բանակում բոլորի ծառայելու հարցը  չի լուծվելու. «Մեր ղեկավարներն անընդհատ խոսում են Իսրայելի մասին: Բայց Իսրայելում ոչ մեկը չի կարող դառնալ վարչապետ կամ  պաշտոնյա, որի  տղան չի ծառայել բանակում»:

    Իշխանյանը կարծում է՝ այս օրենքի պատճառով կտուժեն տեխնիկական գիտությունները, քանի որ այդ ուսանողների  հավեսը կորում է բանակում ծառայելուց հետո:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top