Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Զինծառայության մասին օրինագիծը՝ էական վնաս կրթությանը. Առաքելություն

    Զինծառայության մասին օրինագիծը՝ էական վնաս կրթությանը. Առաքելություն

    Նոյեմբեր 14, 2017 23:12 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    orinagic

    «Առաքելություն» կուսակցությունը մտահոգություն է հայտնում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցության գրասենյակը։

    Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

    «Օրենքի նախագծով տարկետման իրավունքի սահմանափակումը բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում էական վնաս կառաջացնի կրթության շարունակականությանը: Միևնույն ժամանակ, կարևորելով և՛ բանակում, և՛ կրթության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը, կուսակցությունն առաջարկում է՝

    • Օրենքում պահպանել ուսումը շարունակելու համար տրամադրվող տարկետման իրավունքի ներկայիս հնարավորությունները,

    • Բարձրագույն կրթության ընթացքում ներառել զինվորական պատրաստության դասընթացներ ընդհանուր 6-12 ամիս տևողությամբ՝ զինվորական հավաքների մասնակցությամբ, զորամասերում ժամանակավոր ծառայություն անցնելով,

    • 2018թ. պետական բյուջեում և հետագայում կրթության և գիտության ոլորտներին տրամադրվող ծախսերն առնվազն կրկնապատկել

    • Ծախսերի ավելացման արդյունքում առաջնահերթ բարձրացնել դասախոսական կազմի աշխատավարձերը, միևնույն ժամանակ իրապես զբաղվել կրթության ոլորտում առկա կոռուպցիայի դեմ պայքարով,

    ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում՝ չսահմանափակվել զուտ տարկետում տրամադրել-չտրամադրելու հարցի արծարծման պաթետիկ իշխանական ծուղակի մեջ, այլ վեր հանել ստեղծված վիճակի իրական պատճառները։

    Կուսակցությունն համերաշխություն է հայտնում օրենքի նախագծի վիճահարույց դրույթների դեմ պայքարող ուսանողությանը»։

    Նման թեմաներ

    scroll to top