Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Զինծառայությունից խուսափածները կարող են վերադառնալ մինչև դեկտեմբերի 31-ը

    Զինծառայությունից խուսափածները կարող են վերադառնալ մինչև դեկտեմբերի 31-ը

    Զինծառայությունից խուսափածները կարող են վերադառնալ մինչև դեկտեմբերի 31-ը
    Նոյեմբեր 8, 2018 13:47 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը ներկայացրեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկած նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում: Կառավարությունը որոշման նախագծին հավանություն տվեց:

    Երևան Տոնավաճառ

    Առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վրա, այն անձանց  նկատմամբ, որոնց 27 տարին լրանում է մինչև այդ ժամկետը, իսկ պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին:

    27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն վերադառնում Հայաստան` քրեական հետապնդումից խուսափելով, կարող են վերադառնալ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Նման որոշում այսօր կայացվեց ՀՀ կառավարության նիստում` երկարացնելով նախկինում սահմանված ժամկետը:

    Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը փոփոխություններ կատարեց «Պատիվ ունեմ» ծրագրում:

    Համաձայն որոշման՝ ծրագրում ներգրավվածները կծառայեն մեկ տարի պակաս: Եթե ներկա օրենքով սահմանված է, որ բժշկական մասնագիտությամբ սովորողները պետք է 5 տարի ծառայեն, ապա ընդունված փոփոխությամբ առաջարկվում է ծառայության ժամկետ սահմանել 4 տարի և հետադարձ ուժ տալ այս իրավակարգավորմանը։


    Նման թեմաներ

    scroll to top