Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.36   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 568.99   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 488.37   
  •  GBP   Առք` 631.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 647.76   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 176.00   Վաճառք` 196.00   ՀՀ ԿԲ` 188.42   
outputra5huxgif
Sunny
Home » editorial » Զինված անձինք երեք օր ծեծի են ենթարկել Դոն Պիպոյի գործով անցնող անձանց. Հետք

Զինված անձինք երեք օր ծեծի են ենթարկել Դոն Պիպոյի գործով անցնող անձանց. Հետք

Հունիս 15, 2017 22:34 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

79790_b

Hetq.am-ը գրում է.

«Դոն Պիպո» դեմ նախապատրաստվող սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Ք-ի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը «Հետք»-ին մանրամասներ է հայտնել իր պաշտպանյակի ցուցմունքից: Ա.Ք-ն այն երեք անձանցից մեկն է, ով, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հայտնաբերվել և բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկից: Մեզ հետ զրույցում Ֆանյանը գործի, մեղադրյալների ձերբակալման վերաբերյալ միանգամայն այլ հանգամանքներ է ներկայացնում:

-Տիկին Ֆանյան, ձեր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել «Դոն Պիպոյի» դեմ սպանություն նախապատրաստելու համար: Ինքն ի՞նչ դիրքորշում է հայտնում այս առնչությամբ:

- Նախ, ուզում եմ նշել, որ իմ պաշտպանյալն իր ցուցմունքում հայտնել է, որ նախքան ձերբակալվելը իրեն, ինչպես նաև իր հետ ձերբակալված մյուս երկու անձանց  ինչև ատամները զինված անձինք տարել են և երեք օր անազատության մեջ պահել, ծեծի ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ պատճառել: Պաշտպանյալիս ոտքին` ծնկից քիչ վերև հատվածում, դանակի կտրած-ծակած վերքի տեքսով վնասվածք կա: Նրա վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պաշտպանյալս դեպքի հետ իր առնչությունը հերքում է: Ըստ նրա հայտնած տվյալների՝ ինքը Էջմիածնի այդ տանը գտնվել է ընդամենը լավ ժամանակ անցկացնելու նպատակով՝ իր ընկերոջ հրավերով, ով իր հետ ձերբակալված անձանցից մեկն է: Որոշել էին գնալ, խորոված անել, և իր պնդմամբ՝ մսով լի կաթսան անգամ այնտեղ էր մնացել:

- Ձեր պաշտպանյալը մանրամասնե՞լ է, թե ովքեր էին իրենց տարել, ինչու, ինչ էին ուզում:

- Ինքն ասում է, որ իրենց անազատության մեջ պահող անձանցից որևէ մեկին չի ճանաչում: Ըստ պաշտպանյալիս հայտնած տեղեկությունների՝ այդ անձինք կարծել են, թե իրենց ինչ-որ սպանություն են նախապատրաստում. սկզբից իր ընկերոջն ու մյուս անձին են տարել, ապա զանգով իրեն են կանչել ու տարել այդ վայր: Պաշտպանյալս չգիտի, թե մինչև իր հայտնվելն այդ վայրում ինչ է եղել, բայց պնդում է, որ մյուս երկու անձանց ևս ծեծի են ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառել: Ասում է, որ երբ ինքը ներս է մտել, երկուսին էլ արդեն ծեծի ենթարկված են եղել. նրանց վրա կապտուկներ են եղել: Նշեմ, որ իմ պաշտպանյալի դեմքն էլ ամբողջությամբ կապտուկների մեջ էր: Ասում է, որ ինքը շարունակ պահանջել է բացատրություն տալ, թե ինչու են իրենք այնտեղ, և որևէ մեկը որևէ բան չի ասել. ավելի ուշ իրենք հասկացել են, որ ենթադրյալ սպանության նախապատրաստման համար են իրենց տարել:

- Ձեր պաշտպանյալը ճանաչո՞ւմ է ըստ գործի նյութերի՝ սպանության նախապատրաստմանն օժանդակելու մեջ մեղադրվող Զոհրաբ Ղումաշյանին:

- Ոչ, համենայնդեպս, նման տեղեկություն չի հայտնել: Իմ պաշտպանյալը մի քանի օր առաջ է եկել Ռուսաստանի Դաշնությունից: Արդեն տևական ժամանակ է, որ նա բնակվում է այնտեղ, և Հայաստանում շատ քիչ է լինում: Այժմ հերթական անգամ եկել էր Հայաստան՝ իր հարազատներին տեսակցելու:

- Երբ ձեր պաշտպանյալին ձերբակալված անձանց պահման վայր են տարել, նրա մարմնական վնասվածքներն արձանագրվե՞լ են:

- Վնասվածքները զննվել են: Մենք, իհարկե, այս պահին քրեական գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն չունենք, բայց իր պնդմամբ՝ իրեն զննել են, վերքը մշակել, նույնիսկ մեկ անգամ շտապօգնություն կանչել: Ինքն ասում է, որ վնասվածքները ստացել է հենց առաջին օրը, երբ իրեն տարել ու անազատության մեջ են պահել: Երբ պաշտպանյալիս բերեցին, վերքը, հավանաբար տևական ժամանակ չմշակելու հետևանքով, բորբոքվել էր, և պաշտպանյալս  բարձր ջերմություն ուներ. վերքն այդ ժամանակ արդեն մեկ անգամ Ձերբակալված անձանց պահման վայրում մշակել էին, բայց ջերմությունը , միևնույն է, բավական բարձր էր:

- Ինքը մանրամասներ պատմե՞լ է, թե որտեղ, ի՞նչ պայմաններում են ոստիկաններն իրենց ձերբակալել:

- Իմ պաշտպանյալի պնդմամբ՝ այդ նույն զինված անձինք, որոնք իրենց երեք օր անազատության մեջ են պահել, առերևույթ զինված իրենց բերել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, ովքեր արդեն տան մոտ սպասելիս են եղել: Իմ պաշտպանյալի պնդմամբ՝ որևէ ոստիկան անգամ հարց չի տվել, թե այդ զինված անձինք որտեղի՞ց են բերում իրենց: Ասում է՝ առերևույթ, մինչև ատամները զինված բերեցին, թողեցին մեզ, մեքենան նստեցին ու գնացին. բացառված է, որ այդ անձինք լինեին ոստիկանության աշխատակիցներ:

- Դիմակներով են եղել այդ անձինք, թե՞ ոչ. ձեր պաշտպանյալը, տեսնելու դեպքում կճանաչի՞  նրանց:

- Տեղեկություն չի տվել՝ դիմակավորված են եղել, թե ոչ: Միայն ասել է, որ ոչ մեկին չի ճանաչում:

- Ձեր պաշտպանյալի և նրա հետ նույն օրը ձերբակալված անձանցից որևէ մեկի հետ առերես հարցաքննություն եղե՞լ է առ այսօր:

- Պատրաստվել են առերես հարցաքննություն իրականացնել, բայց մենք այդ փուլում հրաժարվել ենք քննչական որևէ գործողության, այդ թվում՝ առերեսման մասնակցել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top