Գլխավոր Լուրեր Զինված հարձակում՝ Կադիրովի նստավայրի մոտ

Զինված հարձակում՝ Կադիրովի նստավայրի մոտ

3
0

Երեկ՝ հունիսի 24-ին, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նստավայրի հարևանությամբ միջադեպ է տեղի ունեցել։

Դանակով զինված անհայտ անձը հարձակվել է ոստիկանի վրա այն բանից հետո, երբ նրա մեքենան կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար։ Նրան վնասազերծել են։

Միջադեպի հետևանքով 2 տուժած կա։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը: