Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Զիծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի ներկայանում զորամաս

    Զիծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի ներկայանում զորամաս

    Զիծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի ներկայանում զորամաս
    Հուլիս 15, 2019 14:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել ժամկետային զինծառայող, Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» տեղափոխված Յուրիկ Բրոյանի մասին:

    «Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:

    Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին:

    Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

     


    Նման թեմաներ

    scroll to top