Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԶԼՄ-ները հայտնում են Բերդըմուհամեդովի մահվան մասին

    ԶԼՄ-ները հայտնում են Բերդըմուհամեդովի մահվան մասին

    ԶԼՄ-ները հայտնում են Բերդըմուհամեդովի մահվան մասին
    Հուլիս 21, 2019 19:54 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդըմուհամեդովի մահվան մասին: Ինչպես հաղորդում է «Գովորիտ Մոսկվան», այդ մասին հայտնել է քաղաքագետ, Եվրասիական խնդիրների մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաևը՝ հղում անելով հանրապետության մայրաքաղաքի աղբյուրներին:

    Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը հուլիսի 15-ին մեկնել է արձակուրդ: Այսօր նրա մահվան մասին հաղորդել է արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման մեջ մասնագիտացած El Murid Telegram-ալիքը, հղում անելով անանուն թուրքմենական ընդդիմությանը: Մի օր առաջ «Ազատ Թուրքմենստան» YouTube-ալիքը, հղում անելով Աշխաբադում իր թղթակիցներին, տեղեկացրել է, որ քաղաքական գործիչը մահացել է հուլիսի 20-ին:

    Մահվան պատճառը սուր երիկամային անբավարարությունն է:

    Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չկա: Թուրքմենստանը համարվում է տեղեկատվական առավել փակ երկրներից մեկը:

    Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը Թուրքմենստանի նախագահն է 2007 թվականից:


    Նման թեմաներ

    scroll to top