Գլխավոր Լուրեր Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը պարզվել է

Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը պարզվել է

2
0

Պարզվել է Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶել»-ի ուղևորներից մեկի ինքնությունը։ Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

 Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Երասխ գյուղի բնակիչ, 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։