Հինգշաբթի , 22 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Արցախ » Զոհրաբ Մնացականյան. Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերն առաջնահերթություն են

    Զոհրաբ Մնացականյան. Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերն առաջնահերթություն են

    Զոհրաբ Մնացականյան. Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերն առաջնահերթություն են
    Հուլիս 6, 2018 21:24 Արցախ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են առաջնահերթություններ:  Այս մասին հայտարարել է  ԱԳ նախարար Զոհրաբ ՄնացականյանըՄիացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդիի հետ հանդիպման ժամանակ:

    Երևան Տոնավաճառ

    Նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ԱԳՆ ղեկավարը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

    Այս համատեքստում արտգործնախարար Մնացականյանը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև ողջունել է Միացյալ Թագավորության աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

    Նշվում է, որ Հայաստան այցի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդը դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջև։


    Նման թեմաներ

    scroll to top