Գլխավոր Լուրեր Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնի հետ

1
0

ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

«Գոհ եմ Բոլթոնի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ դրական, ծավալուն եւ հետաքրքիր քննարկումից: Քննարկել ենք Հայաստանի եւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հարցերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը: ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կարեւոր դեր է խաղում՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին»,- Twitter-ի իր էջում գրել է Մնացականյանը: