Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    19°
    Home » Լուրեր » Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուեսս Միթչելի հետ

    Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուեսս Միթչելի հետ

    Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուեսս Միթչելի հետ
    Մայիս 17, 2018 21:29 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Մայիսի 16-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Այս մասին  տեղեկացնում են ԱԳՆ-ից:

    Ուեսս Միթչելը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։

    Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։

    Զոհրաբ Մնացականյանը և Ուեսս Միթչելը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։

    Կողմերը անդրադարձել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերկյան խորհրդի գործունեությանը։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

    Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին, նախարար Մնացականյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ արժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

    Նման թեմաներ

    scroll to top