Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ԱլԳ 10-ամյակի միջոցառումներին

    Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ԱլԳ 10-ամյակի միջոցառումներին

    Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ԱլԳ 10-ամյակի միջոցառումներին

    ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-ից 14-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի ընթացքում ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը և Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին:

    Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, մայիսի 14-ին ԱԳ նախարարը ելույթներ կունենա Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը:
    Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:


    scroll to top