Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

    Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

    Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
    Փետրվար 5, 2019 17:38 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալին: Այս մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

    «Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունենալու երկրի վարչապետի, արտաքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի հետ: Նախատեսված է նաև նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- ասաց Նաղդալյանը:

    Խոսնակը նաև նշեց, որ Տալինում նախարարը, որպես բանախոս մասնակցելու է Տալինի 6-րդ Արևելյան գործընկերության տարեկան համաժողովին, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին:


    Նման թեմաներ

    scroll to top