Գլխավոր Լուրեր Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա

Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա

3
0

Ապրիլի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա։

Այցի ընթացքում նախատեսված են արտգործնխարարի հանդիպումները Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի, ԱԳ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հետ: ԱԳ նախարարը հանդիպումներ է ակնկալելու նաև Աֆրիկյան Միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում:

Նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: