Հինգշաբթի , 26 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    18°
    Home » Բլոգ » Զոհված զինծառայողներ Ադրբեջանում, որոնց մասին պաշտոնական տեղեկություն չկա

    Զոհված զինծառայողներ Ադրբեջանում, որոնց մասին պաշտոնական տեղեկություն չկա

    Զոհված զինծառայողներ Ադրբեջանում, որոնց մասին պաշտոնական տեղեկություն չկա
    Հունվար 13, 2018 19:53 Բլոգ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Հայկական բանակի ու զինվորի դեմ իրականացվող ադրբեջանական կողմի սադրանքները ծանր հետևանքներ են ունենում հենց ադրբեջանցիների համար: Դա է փաստում սահմանամերձ գյուղերի բնակիչների տագնապը, զոհված երկու զինծառայողները, որոնց մասին պաշտոնական տեղեկություն չի տրվել, զոհերի մասին տեղեկությունը բացահայտել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսինքն հնարավոր է ավելի շատ զոհված զինծառայող եղած լինի:

    Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի երկրի բանակը կրկին իբր «անպարտելի» ներկայացնելու հարցում: Երկրի պաշտպանության նախարարն էլ իր հերթին խնդիրներ ունի իր պաշտոնի հետ կապված, այդ պատճառով մի շարք զինվորների և հավանական է նաև խաղաղ բնակչության կյանքի հաշվին փորձելու է բանակը իբր մարտունակ տեսանկյունից ներկայացնել:

    Սակայն ոչ երկրի, ոչ բանակի ղեկավարությունը հաշվի չի առել, որ սահմանամերձ բնակավայրերում կառուցած մսամթերքի գործարանների սառնարանները լցվելու հատկություն ունեն և հնարավոր չի այդքան քանակությամբ զինվորի դիակ պահել դրանց սառնարաններում:

    Երևի հենց այդ պատճառով էլ դիվերսիայի կամ այլ սադրանքների արդյունքում զոհված զինծառայողների դիակները գիշերով տեղափոխում են իրենց բնակավայրեր ու առանց ավելորդությունների թաղում են միայն հարազատների ներկայությամբ:

    Հայկական բանակի ոչ մի զինծառայող իր զոհված ընկերոջ վրեժը օդում կախված չի թողնի: Ինչքան էլ սահմանին ադրբեջանցիները փորձեն իրավիճակը սրել , միևնույնն է դրանից միշտ տուժել և տուժում են ավելի շատ իրենք:

    Նման թեմաներ

    scroll to top