Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Զորակցում ենք կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված գործողությունների մեկնարկը

    Զորակցում ենք կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված գործողությունների մեկնարկը

    Զորակցում ենք կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված գործողությունների մեկնարկը
    Մայիս 27, 2019 15:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ազատամարտիկների դաշինքը տարածել է հետեւյալ հայտարարությունը․ «Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի ելույթում հնչեցրած դատաիրավական համակարգում առկա լրջագույն խնդիրների, ինչպես նաև ձևավորվող  հակահեղափոխական ուժերի առերևույթ ակտիվացման և Քառօրյա Պատերազմի հետ կապված հիմնավոր մտահոգությունները, Ազատամարտիկների դաշինքը
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

    Ակնհայտ է, որ նախորդ իշխանությունների կողմից ձևավորված կոռուպցիոն կլանի դեմ հնարավոր չէ պայքարել հասարակության վստահությունը չվայելող դատաիրավական գործող համակարգի միջոցով:
    Ազատամարտիկների դաշինքն ողջունում և կարևորում է, երկրում նախորդ իշխանությունների ներդրած, համակարգային կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված կառավարության գործողությունների մեկնարկը:

    Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով հակահեղափոխական ուժերի դեմ անհետաձգելի պայքարի անհրաժեշտությունը՝ Դաշինքն իր զորակցությունն է հայտնում մեկնարկած գործընթացի կապակցությամբ,  և կոչ է անում մարտական բոլոր ընկերներին, միասնաբար լծվելու կառավարության կողմից սկիզբ դրված բարեփոխությունների անշրջելիությունն ու շարունակականությունը ապահովելու գործին»:


    Նման թեմաներ

    scroll to top