Երեքշաբթի , 28 Մարտ 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.00   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 531.00   ՀՀ ԿԲ` 526.01   
  •  CHF   Առք` 465.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 491.67   
  •  GBP   Առք` 596.00   Վաճառք` 615.00   ՀՀ ԿԲ` 609.45   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.63   ՀՀ ԿԲ` 8.52   
  •  GEL   Առք` 185.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 198.52   
outputra5huxgif
Mostly Cloudy
Home » Լուրեր » Զոռով աղջիկ ուզելու չենք գնում

Զոռով աղջիկ ուզելու չենք գնում

Մարտ 20, 2017 17:55 Լուրեր, Քաղաքական A+ / A-

Untitled

Այնպես չէ, որ Հանրապետական կուսակցությունը հաջողության դեպքում բոլոր քաղաքական ուժերի հետ պետք է կոալիցիա կազմի: Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությանը, որ ընտրվելու դեպքում իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի. «Կոալիցիաները չեն լինում ինքնանպատակ, այլ լինում են ծրագրային, գաղափարական հիմքի վրա: Այս փուլում մենք ունենք Հայ հեղափոխական դաշնակցության հետ կոալիցիոն հուշագիր, և հուսով ենք, որ տեղ կունենանք պառլամենտում, և եթե հանրությունը վստահի, և մենք ունենանք մեծամասնություն, կշարունակենք այս համագործակցությունը»:

Շարմազանովի կարծիքով՝  այս փուլում ժամանակավրեպ է խոսել հետընտրական զարգացումների և կոալիցիաների մասին. «Հետընտրական զարգացումների մասին խոսում են առնվազն այն պարագայում, երբ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր առջև ունենում է ընտրությունների պատկերը, և այս իմաստով ձեր նշած քաղաքական ուժը, որ հանդես է եկել հայտարարությամբ, շտապողականություն է ցուցաբերել: Միգուցե սա կապված է նրանց ոչ փորձառու լինելու հանգամանքի հետ, քանի որ առաջին անգամ են նրանք մասնակցում ընտրական գործընթացներին և չգիտեն կամ շտապում են հետընտրական կոալիցիաներ կազմելու»:

Նրա խոսքով՝ կոալիցիա կկազմեն այն քաղաքական ուժի հետ, որի պատկերացումները և գաղափարները կնպաստեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը. «Բնականաբար, մենք զոռով աղջիկ ուզելու չենք գնում, և այդ իմաստով յուրաքանչյուր ուժ ինքը պետք է որոշի իր քաղաքական վարքագիծը»:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top