Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » 2 սենյականոց հիվանդանոց, դղրդացող շենքեր, զուգարանի փոխարեն՝ դույլ․ սարսափ գյուղ՝ Լենուղի (տեսանյութ)

    2 սենյականոց հիվանդանոց, դղրդացող շենքեր, զուգարանի փոխարեն՝ դույլ․ սարսափ գյուղ՝ Լենուղի (տեսանյութ)

    Նոյեմբեր 6, 2018 16:51 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Արմավիրի մարզի Լենուղի գյուղը, որը  Երևանից հեռու է ընդամենը 50 կմ-ով, կարծես 19-րդ դարում մնացած լինի: Գյուղ մտնելիս առաջինը, որ տեսնում ենք, 30-ականներին կառուցված  4-րդ կարգի վթարային հանրակացարաններն են, որոնցում մարդիկ են ապրում՝ ամեն րոպե իրենց կյանքը վտանգելով:

    Երևան Տոնավաճառ

    Պետությունը այս բնակարանների համար բնակիչներին պետք է տրամադրի 6 միլիոն 600 հազար դրամ, որպեսզի բնակիչներն իրենց համար տներ կառուցեն կամ գնեն: Մի քանի հոգու հատկացրել են, սակայն մյուսներին դեռ հերթը չի հասել:

    Քանդված ճանապարհներ, խմելու ջրի բացակայություն, կույուղու բացակայություն: Այս ամենին գումարվում է գյուղի նախկին հիվանդանոցը, որի անմխիթար վիճակը ողբերգականի է հասնում: Հիվանդանոցը գտնվում է գյուղի նախկին դպրոցի շենքում: Աշխատում են ընդամենը մի քանի մարդ, բժիշկներ և քույրեր, որոնք իրենց աշխատանքները կատարում են շենքի 2 սենյակում: Մնացած մասը անմխիթար վիճակում է, մինչդեռ տարիներ առաջ այս շենքում իրականացվել է ստացիոնար բուժօգնություն: Գործել է ծննդատուն:

    Առաջարկում ենք դիտել մեր պատրաստած ռեպորտաժը՝ մեկնաբանությունները թողնելով ձեզ:


    scroll to top