Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ՝ «Զվարթնոց» բեռնային համալիր տանող տեղամասում

    Լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ՝ «Զվարթնոց» բեռնային համալիր տանող տեղամասում

    Լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ՝ «Զվարթնոց» բեռնային համալիր տանող տեղամասում
    Հոկտեմբեր 9, 2018 14:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. հոկտեմբերի 10-ից Մ-5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Իսակովի պողոտա) Թաիրով գյուղի հատվածում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում, կկազմակերպվի լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ:

    Ինչպես  հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էջմիածին քաղաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան նշված խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի բեռնային համալիր, իսկ Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները՝ կատարել հետադարձ, որի համար երկու ուղղությամբ էլ առկա են առանձնացված գոտիներ: Բեռնային համալիրի կողմից դուրս եկեղ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել և՛ աջ (դեպի Երևան), և՛ ձախ (դեպի Էջմիածին) ուղղություններով:

    Նման թեմաներ

    scroll to top