Գլխավոր Լուրեր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները կնոջն են վերադարձրել փողով ու ոսկեղենով հանդերձ կորցրած պայուսակը...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները կնոջն են վերադարձրել փողով ու ոսկեղենով հանդերձ կորցրած պայուսակը (տեսանյութ)

11
0

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս կնոջ պայուսակ են գտել, որի մեջ եղել է 1600 դոլար, ոսկյա և արծաթյա զարդեր։

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները պարզել են պայուսակի տիրոջ ինքնությունն ու կնոջը հրավիրել բաժին։ Պայուսակը ՝ ողջ պարունակությամբ, վերադարձվել է նրան։