Գլխավոր Միջազգային Մեքսիկայում 316 մարդ մահացել է խոզի գրիպից

Մեքսիկայում 316 մարդ մահացել է խոզի գրիպից

6
0

grippp

Բժիշկներն առայժմ չեն կարողանում կանխել մարդկանց շրջանում խոզի գրիպի տարածումը Մեքսիկայում, ինչի հետևանքով մահացածների թիվը հասել է 320-ի։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով Մեքսիկայի առողջապահության նախարությանը։

Տարվա սկզբից Մեքսիկայում գրանցվել է 2.57 հազար դեպք, որոնցից մահացել է 316-ը։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Խալիսկո, Մեխիկո, Սան Լուիս Պոտոսի, Նուեվո Լեոն նահանգներում։ Այնտեղ իրականացվում է մարդկանց զանգվածային պատվաստում։ Սակայն բժիշկները կոչ են արել բնակչությանը՝ դիմել լրացուցիչ մեթոդների, այդ թվում դիմակներ կրել և քիչ այցելել հանրային տարածքներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ