Գլխավոր Իրավական ԱԱԾ են կանչվել «Յուքոմ» ընկերության տնօրենի մայրն ու կինը. «Փաստինֆո»

ԱԱԾ են կանչվել «Յուքոմ» ընկերության տնօրենի մայրն ու կինը. «Փաստինֆո»

130
0

Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով իր տեղեկությունները:

ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։

Բացի այդ՝ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ: