Գլխավոր Մամուլ ԱԱԾ-ում հայտնված տեսանյութն ու «Կոշի» բանտապետը. «Ժողովուրդ»

ԱԱԾ-ում հայտնված տեսանյութն ու «Կոշի» բանտապետը. «Ժողովուրդ»

67
0

«Ժողովուրդ»-ը գրում է.

« 5 ամիս կալանքի տակ մնալով՝ 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանը:  Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին: «Ժողովուրդ» օրաթերթին ՔԿՀ պետի կալանավորման գործընթացից մանրամասներ էին հայտնի դարձել, մասնավորապես, ԱԱԾ-ում կա տեսանյութ, որտեղ երեւում է, թե կոնկրետ ով եւ ինչպես է մոտենում Լյովա Բաղդասարյանի մեքենային եւ նրա մեքենայի մեջ գումար դնում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնել էր. «Գումարը հայտնաբերվել է Լյովա Բաղդասարյանի մեքենայի միջից, բայց գումարը նրա մեքենայի մեջ ենթադրաբար տեղադրել է նախկին դատապարտյալ, ով հասարակական վայրում` ավտոլվացման կետում, հետաքրքրվում էր ավտոմեքենայով, գնելու նպատակով էր ուսումնասիրում մեքենան»:

«Չի բացառվում, որ Լյովա Բաղդասարյանին կրկին ՀՔԾ հրավիրեն՝ ՀՀ վարչապետի վերջին հայտարարության մասով:

Իսկ ինչ կապ ունի վարչապետի հայտարարության հետ Լյովա Բաղդասարյանը: Ինչպես հայտնի է՝ 2010 թվականից մինչեւ 2019 թվականը Կոշ քրեակատարողական հիմնարկի պետ է եղել Լյովա Բաղդասարյանը: ՀՔԾ-ն դեռես նրան հարցաքննության չի հրավիրել, բայց դատելով իրավիճակից՝ հարցաքննությունը սարերի հետեւում չէ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում