Գլխավոր Հասարակություն ԱԱՏՄ աշխատակիցներից 2-ը վարակվել է կորոնավիրուսով, 17-ը մեկուսացված է. armtimes.com

ԱԱՏՄ աշխատակիցներից 2-ը վարակվել է կորոնավիրուսով, 17-ը մեկուսացված է. armtimes.com

103
0

Armtimes.com-ը գրում է.

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներից 17-ը մեկուսացված է, 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԱՏՄ-ի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Աշխատակիցները վարակվել էին Զվարթնոց օդանավակայանի՝ մեծ ծանրաբեռնությամբ աշխատելու օրերին, երբ գնացել էին մեծ թռիչքները սպասարկելու համար հերթապահներին օգնելու: «Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ է ախտորոշվել կորոնավիրուս, որ երեկ արդեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից, ավելի լավ զգալու արդյունքում, տեղափոխվել է հյուրանոց մեկուսացման: Մյուսի մոտ, ով հերթապահել էր նրա հետ, ևս ախտորոշվել է կորոնավիրուս: Սկզբում կասկածվել է թոքաբորբ, սակայն հետո բարդացումը հերքվել է. նա իրեն լավ է զգում»,- հաղորդեց Հակոբ Ավագյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում