Գլխավոր Տնտեսական Ադամանդի հանքեր Հայաստանում չկան. «Դայմոնդսը» փաստաթղթերով հերքում է ապատեղեկատվությունը

Ադամանդի հանքեր Հայաստանում չկան. «Դայմոնդսը» փաստաթղթերով հերքում է ապատեղեկատվությունը

60
0

Անհիմն մեղադրանքներ են հնչեցնում մեր հասցեին: Ասում են՝ մաֆիոզ ստրուկտուրաներ կան ադամանդի ոլորտում, առանց փաստաթղթերի ներմուծում: Իսկ երեկ արդեն բացահայտ տվեցին մեր անունը: Այսօր մամուլի ասուլիսում ասացին «Դայմոնդս» ադամանդի գործարանի փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանը եւ գործարանի հիմնադիր Արտակ Բաղիկյանը: Նրանք անդրադարձան լրատվամիջոցներից մեկի տեսանյութին եւ իրենց բնութագրմամբ՝ անհիմն մեղադրանքներին:

Հիշեցնենք՝ Հայաստանից ադամանդների արտահանման լուրը հրապարակել է Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան, որը հետախուզվում է, եւ քրեական գործ են հարուցել նրա դեմ: Պետական մարմինները հերքել են այդ տեղեկությունը:

Հարցին՝  Մինասյանի այդ հայտարարությանը արդյոք չեն ցանկանում գործարանի հիմնադիրներն անդրադառնալ, բանախոսներն ասացին՝ Մինասյանը տեսանյութում գործարանի անունը չի տվել, ուստի անդրադառնալու ցանկություն չկա: Բացի այդ՝ գործարանի ղեկավարները քաղաքականությամբ չեն ցանկանում զբաղվել:

Հիմնադիրի խոսքով՝ այս տարի ապրիլին, երբ իրենց գործունությունն օրենքով արգելված էր, բոլոր աշխատակիցներին տվել են ֆնանսական օգնություն: Արտակ Բաբիկյանը աշխատակիցներին աջակցելու փաստաթղթերի պատճենները տվեց լրատվամիջոցներին:

Ինչ վերաբերում է անդամադագործության ոլորտի պետական քվոտային, պարոն Բաղիկյանի խոսքով՝ ՀՀ-ի պատմության մեջ անդամանդագործությանը պետական քվոտա չի տրվել: Պետական քվոտա եղել է անդամանդի հումքի համար 2002-2005 թվականներին, ուստի քվոտաների հարցը պետք է ուղղել այդ տարիներին աշխատած ընկերություններին, իսկ «Դայմոնդս» ընկերությունն այդ ժամանակ չի եղել:

Բանախոսները հերքեցին նաև Հայաստանում ադամանդի հանքերի առկայությունը: Նրանք նաև փաստաթղթեր հրապարակեցին ադամանդի հումքի ներմուծման մասին, որը, ի դեպ, առեւտրային գաղտնիք է:

Գործարանի ներկայացուցիչները հերքեցին ադամանդների մաքսանենգ ճանապարհով արտահանման լուրը: «Կրիմինալ սխեմաներ փնտրեք այլ վայրերում»,- հորդորեց գործարանի հիմնադիրը:

Գործարանը ցանկանում է լինել ոչ թե 1000, այլ 100 հիմնադիրների ցանկում, տարեցտարի ավելացնելու է աշխատավարձն ու ընդլայնելու է իր գործունեությունը: «Մեզ մոտ պարբերաբար հարկային ստուգումներ են լինում: 65 օր հարկային ստուգման տակ ենք»,- վստահեցրեց պարոն Բաղիկյանը:

Բանախոսները հորդորեցին իրենց ընկերությունը չներգրավել քաղաքական ինտրիգների մեջ, քանի որ քաղաքականությամբ չեն զբաղվում: