Գլխավոր Միջազգային «Ադրբեջանը կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործում է ընդդիմադիրներին լռեցնելու համար». ԵԽԽՎ համազեկուցողներ

«Ադրբեջանը կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործում է ընդդիմադիրներին լռեցնելու համար». ԵԽԽՎ համազեկուցողներ

21
0

«Ադրբեջանը կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործում է ընդդիմադիրներին լռեցնելու համար», — հայտարարել են ԵԽԽՎ համազեկուցողները, զգուշացնելով` դա կարող է բացասաբար ազդել Բաքվի անդամակցության վրա:

«Ես զարմացած եմ և ցնցված համաճարակը սեփական իշխանության ամրապդնմանը ծառայեցնելու` Ադրբեջանի կառավարության ամոթալի քայլերից», — հայտարարել է Վեհաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը:

Մեկ այլ համազեկուցող` Ավստրիայի ներկայացուցիչ Ստեֆան Շեննակն էլ պնդել է. «Քաղաքական բազմակարծությունն ու խոսքի ազատությունը առավել կարևոր են հենց արտակարգ դրության պայմաններում, որպեսզի երաշխավորվի տեղեկությունների տարածումն ու ազատ քննարկումը հանրության շրջանում»:

Քննադատությունը հնչել է Ադրբեջանի նախագահի վերջին ելույթից հետո, որտեղ Իլհամ Ալիևը «հինգերորդ շարասյուն» էր որակել ընդդիմադիր ուժերին, և պնդել, թե նրանց «սադրիչ քայլերի կանխարգելումը դառնում է պատմական անհրաժեշտություն»: Ուղերձից հետո մի քանի օրվա ընթացքում, իրավապահները երեք ընդդիմադիր գործչի են ձերբակալել, ըստ իրավապաշտպանների, շինծու մեղադրանքներով: