Գլխավոր Աշխարհ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի․ Ria.ru

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի․ Ria.ru

8
0
Flag at Formula One World Championship, Rd8, European Grand Prix, Preparations, Baku City Circuit, Baku, Azerbaijan, Wednesday 21 June 2017.

Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի, մեկ օրվա ընթացքում երկրում վարակվել է 57 մարդ, ապաքինվել՝ 44 հոգի, հայտնում է Ria.ru-ն։

«Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք․ վարակակիրները տեղափոխվել են հատուկ ռեժիմով հիվանդանոցներ»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ։

«Շտաբի տվյալների համաձայն՝ 641 վարակվածից ապաքինվել է 44-ը, մահացել՝ 7 մարդ, 590 հոգի շարունակում է հատուկ ռեժիմով հիվանդանոցներում բուժում ստանալ։ Վարակակիրներից 11-ի վիճակը գնահատվում է ծանր, 17-ինը՝ միջին ծանրության, մնացածի վիճակը կայուն է։ Երկրում համապատասխան գործողություններ են իրականացվում տարբեր կարանտինային գոտիներում գտնվող 4369 հոգու հետազոտելու ուղղությամբ։ Վարակման նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված՝ երկրում կորոնավիրուսի առկայությունը ստուգող ավելի քան 45 000 թեստ է արվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։