Գլխավոր Աշխարհ Ադրբեջանում վարակվածների թիվը հասել է 926-ի. Ria.ru

Ադրբեջանում վարակվածների թիվը հասել է 926-ի. Ria.ru

8
0
Flag at Formula One World Championship, Rd8, European Grand Prix, Preparations, Baku City Circuit, Baku, Azerbaijan, Wednesday 21 June 2017.

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 926-ի: Մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 104 նոր դեպք: COVID-19-ից մահացել է 9 հիվանդ: Այս մասին տեղեկացնում են երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբից, հայտնում է Ria.ru-ն:

«Ադրբեջանի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 104 նոր դեպք: Միաժամանակ 38 մարդ ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից: Ներկայումս երկրում կա 926 վարակված, ընդհանուր առմամբ, ապաքինվել է 101 մարդ, մահացել է 9 հիվանդ»: