Գլխավոր Հայաստան Ադրբեջանցու՝ իբր Երեւանում նկարահանած տեսանյութը կեղծ է, մոնտաժված. ԱԱԾ-ն ներկայացնում է մանրամասներ...

Ադրբեջանցու՝ իբր Երեւանում նկարահանած տեսանյութը կեղծ է, մոնտաժված. ԱԱԾ-ն ներկայացնում է մանրամասներ (տեսանյութ)

122
0

ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է համացանցում պետության, հասարակության եւ անձի անվտանգությանը վնաս հասցնող, կեղծ տեղեկատվություն հրապարակող եւ տարածող օգտատերերի:

Խոսքը Գոռ-Մադիգ Գրիգորյան անունով օգտատիրոջ էջում հրապարակված տեղեկատվության մասին է, որտեղ հրապարակված տեսանյութում երեւում է, որ ադրբեջանի ինչ-որ քաղաքացի շրջում է Երեւանում եւ անարգել տեսանկարահանումներ անում՝ Երեւանն անվանելով հին ադրբեջանական քաղաք:

Օգտատերը հրավիրվել է, բացատրություն տվել եւ նշել, որ տեսանյութն իրեն ուղարկել է ֆեյսբուքյան ընկերներից մեկը՝ մեսինջերի միջոցով:

ԱԱԾ-ն պարզել է, որ տեսանյութը կեղծ է, արված է մոնտաժի միջոցով եւ համացանցում է տեղադրվել 2018-ի ին: Գտնվել է նաեւ տեսանյութի իրական հեղինակը, որը մի կին է, ով պատմում է Երեւան-Մոլի գործունեության մասին: Դրա մասին է վկայում նաեւ առեւտրի կենտրոնի պատին տեղադրված էկրանի գովազդային հոլովակը, որը այդ էկրանով ցուցադրվել է 2018-ին: