Գլխավոր Քաղաքական Ազատման դիմում չի եղել. ԱԱԾ տնօրենը` վարչապետի հետ հարաբերությունների մասին

Ազատման դիմում չի եղել. ԱԱԾ տնօրենը` վարչապետի հետ հարաբերությունների մասին

21
0

«Ազատման դիմում չի եղել ընդհանրապես: Արգիշտի Քյարամյանի հետ աշխատում ենք շատ լավ»,- այսօր լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի դժգոհությանը իրավապահներից, այդ թվում` ԱԱԾ-ից կորոնավիրուսի դեմ պայքարում, կառույցի ղեկավարն ասաց` կորոնավիրուսի դեմ պայքարը յուրաքանչյուրի խնդիրն է: ԱԱԾ-ի ուժերը չեն բավարարի մեծ ազգաբնակչության դեպքում պայքարել հարցի շուրջ:

Արդյոք հավաստի է տեղեկությունը, որ ԱԱԾ տնօրենը վիրավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որովհետեւ նա հանձնարարականը տվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով զբաղվել Շենգավիթի երեխաների հավաքով: ԱԱԾ տնօրենը պարզաբանեց` ոստիկանության ուժերը բավարար չէին, այդ պատճառով հանձնարարականը տրվել է ԱԱԾ-ին: