Գլխավոր Առողջապահություն «Ազնավուր» հիմնադրամը 1000 պաշտպանիչ հանդերձանք և այլ միջոցներ կնվիրի բժիշկներին

«Ազնավուր» հիմնադրամը 1000 պաշտպանիչ հանդերձանք և այլ միջոցներ կնվիրի բժիշկներին

9
0

«Ազնավուր» հիմնադրամը հայտարարել է COVID-19- ի դեմ պայքարին միանալու մասին։ Սերտորեն համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ Հիմնադրամը հնարավոր է դարձրել 5000 հատ N95 հատուկ դիմակի և 1000 պաշտպանիչ հանդերձանքի ձեռքբերումը բժիշկների և բուժաշխատողների համար, ինչպես նաև ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանիչ հեղուկի մատակարարումը բուժհաստատություններին։ Հիմնադրամն այս մասին հաղորդագրություն է տարածել․

«2020 թվականի սկզբին COVID-19- ի բռնկումից արդեն տուժել է ավելի քան մեկ միլիոն մարդ աշխարհի տարբեր անկյուններում: Պանդեմիան դարձավ համաշխարհային աղետ, որը խաթարեց առողջապահական, կրթական համակարգերը, զբոսաշրջության և, առհասարակ, կյանքի բոլոր ոլորտները:

«Այսօր բոլոր երկրներն են մարտահրավերների բախվում առողջապահության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ միասին կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը` լինելով ավելի միասնական, ավելի հոգատար և ավելի պատասխանատու: Տարիներ առաջ, երբ Հայաստանը դժվարին շրջան էր ապրում,  Շառլ Ազնավուրը կանգնեց երկրի և ժողովրդի կողքին՝ մարդասիրական գործունեություն ծավալելով Հայաստանում:

Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին՝այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամն է միանում համավարակի դեմ համաշխարհային պայքարին»,- ընդգծեց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

Սերտորեն համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ Հիմնադրամը հնարավոր է դարձրել 5000 հատ N95 հատուկ դիմակի և 1000 պաշտպանիչ հանդերձանքի ձեռքբերումը բժիշկների և բուժաշխատողների համար, ինչպես նաև ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանիչ հեղուկի մատակարարումը բուժհաստատություններին, որը կբավարարի 2 ամսվա կարիքներն ու ավելի ապահով միջավայր կստեղծի մասնագետների համար, որոնք ամիսներ շարունակ բացառիկ նվիրումով աշխատում են՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում յուրաքանչյուր բժշկի, բուժաշխատողի և կամավորի, ովքեր իրենց կյանքը վտանգում են այլոց փրկելու համար և օգնում են մեզ հաղթահարել այս համավարակը:

Հիմնադրամի նախաձեռնությանն աջակցել են «Հայաստան» հիմնադրամը և «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամը Շվեյցարիայից, Արմեն Գրիշկյանը և այլ բարերարներ, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը:

Օր առաջ այս մարտահրավերը հաղթահարելու համար մենք ևս խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության խորհուրդներին: Մնացե՛ք տանը ևե ղե՛ք առողջ»,- ասված է հաղորդագրության մեջ: